Կարիերայի աջակցության կենտրոն
ԵՀՀ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ
Համալսարանն իր շրջանավարտների տվյալների ուսումնասիրությունը սկսել է իրականացնել դեռևս 1996 թվականից: Աշխատաշուկայում ԵՀՀ ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացման, ուսումնառության ընթացքում սովորողների մասնագիտական պրակտիկ կարողությունների զարգացման, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդման և գործատուների կարիքների ուսումնասիրության նպատակով 2006թ-ից ԵՀՀ-ում գործում է «Կարիերայի կենտրոնը»: Կենտրոնի հիմնական նպատակն է հավաքագրել շրջանավարտների հետագա կարիերայի մասին տեղեկատվություն և նպաստել ԵՀՀ ուսանողների և շրջանավարտների շրջանում աշխատաշուկայի ազատ աշխատատեղերի մասին տեղեկատվության հասանելիությանը՝ ամրապնդելով Համալսարանի և շրջանավարտների միջև մշտական կապը։
2023 թվականին կենտրոնին կից բացվել է «Ձեռներեցության և նորարարության կենտրոնը», որի աշխատանքներն ուղղվելու են ուսանողների և շրջանավարտների ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանն ու նորարարական նախագծերի մշակմանը։
Կենտրոնի հիմնական խնդիրներն են՝
Ուսումնասիրել
Ուսումնասիրել աշխատաշուկան և այն պահանջները, որոնք գործատուն դնում է աշխատուժի առջև,
համագործակցել
Համագործակցել ներբուհական բոլոր կառույցների հետ և նպաստել երկկողմ տեղեկատվության փոխանակմանը ժամանակի և շուկայի պահանջներին համապատասխան, կայուն գիտելիքներ ունեցող կադրեր պատրաստելու նպատակով,
համագործակցել
Համագործակցել ՀՀ-ում գործող կազմակերպությունների հետ, կազմակերպել փոխադարձ այցելություններ,
նպաստել
Նպաստել կենտրոնի և ձեռնարկությունների միջև տեղեկատվության փոխանակմանը,
կազմակերպել
Կազմակերպել ուսանողների կամավոր մասնակցությունը ձեռնարկությունների աշխատանքում, ինչի արդյունքում ուսանողները կատարելով տարբեր հետազոտություններ` ձեռք են բերում փորձ և պրակտիկ հմտություններ,
օգնել
Ընդունել աշխատանքի պահանջարկ ունեցող շրջանավարտների դիմումները և օգնել համալրել համապատասխան ազատ աշխատատեղերը,
Անձնակազմ
ՆԱՐԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ