ԶԿՈԱԿ
Զարգացման - կրթության որակի ապահովման կենտրոնի (ԶԿՈԱԿ)
հիմնական նպատակներն են. խթանել համալսարանի ինստիտուցիոնալ զարգացման գործընթացները և ապահովել ու շարունակաբար կատարելագործել կրթական ծառայությունների որակը։ ԶԿՈԱԿ-ը նաև ուղղորդում է Համալսարանում ռազմավարական պլանավորման մասնակցային գործընթացը։
Կենտրոնը`
համակարգում է կրթության որակի ազգային և եվրոպական ստանդարտները համալսարանում ներդնելու գործընթացները
կազմակերպում և վերահսկում է համալսարանի և նրա ստորաբաժանումների գործունեության ռազմավարական պլանավորման, կարգերի, կանոնակարգերի, ուղեցույցների մշակման աշխատանքները
ուղղորդում է մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման ու փոփոխման աշխատանքները՝ հիմնված աշխատաշուկայի հարափոփոխ կարիքների և միջազգային առաջավոր բուհերի փորձի ուսումնասիրության վրա
նպաստում է արդիական, առաջավոր դասավանդման և ուսումնառության մեթոդների կիրառմանը
նպաստում է ուսանողակենտրոն ուսուցման ներդրմանն ու ամրապնդմանը
իր իրավասությունների շրջանակում՝ կազմակերպում է համալսարանի դասավանդող, ուսումնաօժանդակ և վարչական աշխատակիցների վերապատրաստումներ
ուսումնասիրում և վեր է հանում համալսարանի շահակիցների կարիքները, նպաստում առկա խնդիրների լուծմանը
նպաստում է որակի մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը՝ բոլոր ստորաբաժանումներում պլանավորում- իրականացում- ստուգում- բարելավում սկզբունքով աշխատանքների կազմակերպմամբ, հաշվետվողականության մեխանիզմների արմատավորմամբ, էթիկայի նորմերի անշեղ պահպանմամբ
օժանդակում է համալսարանի միջազգային կապերի, հասարակական պատասխանատվության խորացմանն ու ամրապնդմանը, բուհի վարկանիշի և բարի համբավի բարձրացմանը:
Այսպիսով ԶԿՈԱԿ-ն իրականացնում է իր գործունեությունը ներգրավելով համալսարանի ներքին և արտաքին շահակիցներին:
Դասընթացներ
Միջոցառումներ
Անձնակազմ
ՀՐԱՉՅԱ ԿԱԺՈՅԱՆ
ներքին հեռախոս՝ 8-23
ԵՎԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ներքին հեռախոս՝ 8-07