Ուսումնամեթոդական բաժին
«ՀԱՅԲՈՒՍԱԿ» համալսարանի «Ուսումնամեթոդական Ստորաբաժանում»
ՈՒՄ բաժնի գործունեության հիմնական նպատակն է՝ կրթական բարեփոխումների միջոցով բարելավել մասնագիտական և հետազոտությունների վրա հիմնված կրթության որակը, դասավանդման արդյունավետությունը և բարձրացնել Համալսարանի մրցունակությունը ազգային և միջազգային մակարդակներում։
Մեր հիմնախնդիրն է՝ ներգրավել ներքին մոտիվացված և հավակնոտ մարդկանց ովքեր պատրաստ են կատարել բարեփոխումներ։
ՈՒՄ բաժինը սատարում է համալսարանի տեսլականին՝ ձևավորելով գիտակրթական համակարգի միջազգայնացման ու եվրոպական ինտեգրման հիմնախնդիրներով առաջնորդվող առաջատար համալսարան, որը կրթում է արդի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ, իրենց համայնքի կյանքը բարելավող մասնագետներ՝ ժամանակակից մանկավարժական և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ապահովելով ուսուցման և հետազոտությունների բարձր արդյունավետություն և ուսումնական գործընթացում դասախոսների և ուսանողների արդյունավետ համագործակցություն։
ՈՒՄ բաժնի գործառույթներն են
Նպաստել կրթական բարեփոխումների, նորագույն տեխնոլոգիաների, ուսանողակենտրոն ուսուցման համակարգի ներդրմանը
Տրամադրել խորհրդատվության ուսումնամեթոդական նյութերի մշակման վերաբերյալ
Մասնակցել բակալավրի և մագիստրոսի ՄԿԾ-երի մշակման, լրամշակման և վերանայման աշխատանքներին
Վերահսկել ամբիոնների և այլ ստորաբաժանումների ուսումնակրթական գործունեությունը
Նպաստել ուսումնական և հետազոտական գործընթացների փոխկապակցմանը
Կազմակերպել դասավանդող կազմի մանկավարժական և մեթոդական հմտությունների կատարելագործմանն ուղղված վերապատրաստումներ
Վերահսկել դասալսումների իրականացումն ըստ ժամանակացույցի