Երևանի «Հայբուսակ» համալսարանը՝ որպես Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի (DLLA)  անդամ ունի հնարավորություն մինչև փետրվարի 7-ը  անվճար օգտվելու հանրահայտ Britannica Academic և Britannica Library շտեմարան-հանրագիտարաններից։

Հարգելի գործընկերներ Ուրախ ենք տեղեկացնել, որ  Երևանի «Հայբուսակ» համալսարանը՝ որպես Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի (DLLA)  անդամ ունի հնարավորություն մինչև փետրվարի 7-ը  անվճար օգտվելու հանրահայտ Britannica Academic և Britannica Library շտեմարան-հանրագիտարաններից։ Բուհական ուսումնառության և հետազոտությունների համար առաջարկում ենք օգտվել Britannica Academic հարթակից: Britannica Library-ն ավելի պարզեցված է և նախատեսված է ավելի երիտասարդ ընթերցողների համար: Ստորև ներկայացնում ենք ինչպես տեղեկատվական ուղեցույցները, այնպես էլ շտեմարանների հղումները, մուտքանունը և գաղտնաբառը, որոնք […]

2026թ. գիտահետազոտական դրամաշնորհների մրցույթ 

Հետամուտ լինելով իր տեսլականին՝ Երևանի «Հայբուսակ» համալսարանը ձգտում է դառնալ առաջատար գիտակրթական կենտրոն, որի հետազոտական արդյունքները միտված են հանրային բարգավաճմանը և սոցիալական խնդիրների լուծմանը:  «ԵՀՀ 2030» ռազմավարության իրականացման շրջանակներում համալսարանը հայտարարում է ներհամալսարանական դրամաշնորհային մրցույթ հետևյալ ուղղություններով.   Մրցույթի հիմնական նպատակն է մշակել արդի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված գիտական և գործնական նորարարական լուծումներ՝ խթանելով միջառարկայական (միջդիսցիպլինար) հետազոտությունները և տարբեր ոլորտների մասնագետների համագործակցությունը:  Ակնկալվող արդյունքներն են՝ խնդիրների լուծման նոր մոտեցումների, մեթոդական ձեռնարկների և կիրառական առաջարկների փաթեթների ստեղծում, […]

Արի՛ օրդինատուրա – ընդունելությունը բաց է 

Երևանի «Հայբուսակ» համալսարանը, համագործակցելով Օշի պետական համալսարանի հետ, հայտարարում է ընդունելություն օրդինատուրա բոլոր բժշկական մասնագիտություններով։ Սա բացառիկ հնարավորություն է զարգացնելու ձեր մասնագիտական գիտելիքները, ձեռք բերելու միջազգային փորձ և սկսելու բժշկական գործունեություն։ Ծրագրի առավելությունները՝  համատեղ կրթական ծրագրեր  փորձի փոխանակում, մասնագիտական այցեր և գիտական համագործակցություն  մասնագիտական վերապատրաստումներ, սեմինարներ և գիտաժողովներ  պրակտիկա՝ առաջատար բժշկական հաստատություններում  Միացի՛ր մեզ այսօր […]

ԵՀՀ «Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ» ինստիտուտի դասախոսներն ու ուսանողները նոյեմբերի 8-ին մասնակցեցին համաժողովի

ԵՀՀ «Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ» ինստիտուտի դասախոսներն ու ուսանողները նոյեմբերի 8-ին մասնակցեցին Միջազգային առևտրի պալատի հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպված «Արբիտրաժային վճիռների ճանաչման և կատարման գործնական խնդիրները ՀՀ-ում» թեմայով աշխատաժողովին։ Աշխատաժողովի ավարտին մասնակիցների և բանախոսների միջև կայացավ մասնագիտական ու բովանդակալից քննարկում։

Հոկտեմբերի 10-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի գրադարանում կայացավ տեղեկատվական սեմինար՝ «Միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններ» թեմայով

Սեմինարի բանախոսն էր Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի (DLAA) լիցենզավորման համակարգող Տաթևիկ Թամազյանը։ Նա ներկայացրեց DLAA անդամ Երևանի «Հայբուսակ» համալսարանին անվճար հասանելի բարձր վարկանիշ ունեցող միջազգային գիտատեղեկատվական շտեմարանները և գիտական հոդվածների՝ անվճար հրատարակման հնարավորությունները։ Սեմինարի ընթացքում, մասնակիցների խնդրանքով, բանախոսը խոսեց նաև այն առավելությունների մասին, որոնք DLAA անդամակցությունը ընձեռում է Երևանի «Հայբուսակ» համալսարանին՝ ընդգծելով միջազգային գիտական համագործակցության […]

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.