Սեմինարի բանախոսն էր Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի (DLAA) լիցենզավորման համակարգող Տաթևիկ Թամազյանը։ Նա ներկայացրեց

DLAA անդամ Երևանի «Հայբուսակ» համալսարանին անվճար հասանելի բարձր վարկանիշ ունեցող միջազգային գիտատեղեկատվական շտեմարանները և գիտական հոդվածների՝ անվճար հրատարակման հնարավորությունները։

Սեմինարի ընթացքում, մասնակիցների խնդրանքով, բանախոսը խոսեց նաև այն առավելությունների մասին, որոնք DLAA անդամակցությունը ընձեռում է Երևանի «Հայբուսակ» համալսարանին՝ ընդգծելով միջազգային գիտական համագործակցության և հետազոտական ներուժի զարգացման կարևորությունը։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.